Property of AR_IST LTD

Նորարար լուծումներով համակարգեր Խրիմյան թանգարանում

Նորարար լուծումներով համակարգեր Խրիմյան թանգարանում

ԱՍ Թեքնոլոջիս ՍՊԸ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Խրիմյան թանգարանում կատարել է հակահրդեհային, ծխամշակման և հրդեհաշիջման համակարգերի նախագծման, տեղադրման և փորձարկման աշխատանքները։

Հակահրդեհային ազդարարման համակարգի համար մեր ընկերությունը կիրառել է Ֆրանսիական SD3 Detectomat ընկերության ասպիրացիոն ծխային ազդարարման լուծումը , որը հաշված վայրկյանների ընթացքում զգում է ծխի առկայությունը , իսկ բարձր զգայունության տվիչը ունակ է տարբերելու փոշին և այլ գոյացությունները, կեղծ ահազանգերը բացառելու համար։ 

Հրդեհաշիջման համակարգը դանիական VID Fire&Kill ընկերության ջրափոշային իննովացիոն լուծումն է։ Ջրի կաթիլները ենթարկվում են փոշիացման դրանով էականորեն խնայելով հրդեհաշիջման համար անհրաժեշտ ջրաքանակը և կիրառելի են դառնում բոլոր տեսակի հրդեհների դեմ պայքարում ՝ ներառյալ ինքնայրվող ու դյուրավառ նյութերի։ Հրդեհաշիջման համար օգտագործվել են բացառապես չժանգոտվող պողպատից խողովակներ՝ համակարգի մեջ ջրի մաքրությունը և խողովակների երկարակեցությունը ապահովելու համար։ 

Ծխամշակման համար կիրառվել են Ֆրանսիական արտադրության Detex ավտոնոմ ծխամշակման սարքավորումները , որոնց առավելությունը խողովակների երկար մոնտաժման և ավտոմատացման բացառումն է։ 

Մեր ընկերության կատարված աշխատանքների հետ անձամբ ծանոթացել են մեր գործընկերները, ովքեր էլ փաստել են կատարված աշխատանքների բարձր որակը։ Տեղեկացնենք, որ մեր երկրում առաջին անգամ է կիրառվում ցածր ճնշմամբ նուրբ ջրափոշեսփռման և ավտոնոմ ծխամշակման համակարգերը ։


© AR-IST LLC , All rights reserved
Created by "5165m" studio